Բաժիններ՝

Նարենդրա Մոդին՝ Տարվա մարդ. Time

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Տարվա մարդ է դարձել Time հանդեսի ընթերցողների վարկածով:

Մոդին հավաքել է ձայների 18 տոկոսը եւ առաջ անցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից, ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփից եւ WikiLeaks-ի ղեկավար Ջուլիան Ասանժից, որոնց 2016 թվականի առավել ազդեցիկ դեմքեր են համարել հարցվածների 7-ական տոկոսը:

Հնդկաստանի վարչապետը նաեւ առաջ է անցել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից (2 տոկոս) եւ ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնից (4 տոկոս):

Time-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը հրապարակվելու է դեկտեմբերի 7-ին, իսկ թե ովքեր են նրանք դառնալու, կորոշեն հանդեսի խմբագիրները:

Դրա հետ մեկտեղ վերլուծաբանները նշում են, որ հարցման արդյունքներն ԱՄՆ-ում խիստ տարբերվում են մյուս երկրներից:

Ամեն տարի հրատարակության խմբագիրներն ընտրում են Տարվա մարդուն: Հանդեսի ընթերցողների եւ խմբագիրների կարծիքները երբեք չեն համընկել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս