Բաժիններ՝

Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Երեկ ուշ գիշեր Վրաստանի արևելքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Իլյայի անվան պետական ինստիտուտի սեյսմոլոգիական մոնիթորինգի կենտրոնի տեղեկություններով՝ 3 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ցնցումները գրանցվել են Թբիլիսիից 49 կմ հեռավորության վրա՝ Գորի քաղաքում ժ. 03:24-ին։

3.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել 2 րոպե անց Գվելեթի գյուղում՝ Կազբեկից 31 կմ հարավ-արևելք։
Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս