«Սփյուքահայությունը բավական անջատված է Հայաստանի իրադարձություններից». Սերժ Թանկյան
Շատ կարևոր էր «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը միացածների հայ լինելը, ինչը փոքրացնում է ստորագրողների թիվը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ պատասխամնելով հարցին, թե ինչու է ստորագրահավաքին միացել ընդամենը 4400 քաղաքացի։ Տեղեկացնենք, որ Սերժ Թանկյանն ասուլիսին միացել էր skype-ի միջոցով։
«Երկրորդ հարցը, որ շատ կարևոր է նշել, այն է, որ սփյուքահայությունը բավական անջատված է Հայաստանի իրադարձություններից՝ լինի քաղաքական, սոցիալական, տնտեսական։ Այս փորձը մեզ համար շատ կարևոր դաս էր՝ անդրադառնալու, որ սփյուռքահայությունն ու Հայաստանը մեր իմացածից ավելի բաժանված են։ Անշուշտ, դա պետք է փոխենք։ Եվ մեր այս գործն առաջին աստիճանն է»,- ասաց Սերժ Թանկյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր քաղաքական հարցերով զբաղվում են,՝ ստորագրում են, բայց շատերը քաղաքական մարդիկ չեն, այդ ձևով կապված չեն Հայաստանին, ինչը մեր ամենամեծ մարտահրավերն է։