Պակիստանի հյուրանոցներից մեկում հրդեհի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել
Պակիստանի Կարաչի քաղաքի Regent Plaza Hotel չորսաստղանի հյուրանոցում խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, հայտնում է ABCNews-ը։
Ավելի քան 70 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։ Տուժածների թվում կան օտարերկրացիներ։
Ոստիկանության տեղեկություններով՝ հրդեհը ծագել է հյուրանոցի խոհանոցում։ Կրակը արագորեն տարածվել է հարկերով, ինչի հետևանոքվ բազմաթիվ մարդիկ արգելափակվել են։
Հեռուստատեսությունը կադրեր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ դուրս գալիս պատուհաններից՝ իջնելով սավաններով։
Հրդեհի առաջացման պատճառը դեռ չի պարզվել։