Քննարկում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ (ուղիղ)
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում այսօր կազմակերպել է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։ Հարցուպատասխանը կմեկնարկի քիչ անց։
Վարչապետի հետ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» թեմայով զրույցը նպատակ ունի աշխարհասփյուռ հայերին միավորել երկրի կայուն զարգացման շուրջ` երկխոսության և համատեղ կայացվող որոշումների միջոցով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ հիմնական ոլորտներին՝ տնտեսական, իրավական, սոցիալական, գիտական, կրթական և մշակութային։
ՀԲԸՄ զրույցը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ նպատակ ունի ստեղծել կառուցողական երկխոսության հարթակ, որպեսզի Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող հայերը, համընդհանուր պատասխանատվությամբ սահմանենք, իրականացնենք և գնահատենք մեր նպատակները:
Հանդիպման ընթացքում, դատելով ուղարկված հարցերից, անդրադարձ կկատարվի հետևյալ հիմնական ոլորտներին՝ տնտեսական, իրավական, սոցիալական, գիտական, կրթական և մշակութային։
Զրույցը կվարի Մարկ Գրիգորյանը։