Սոչիից 20 չվերթ է հետաձգվել
Ավելի քան 2 հազար մարդ սպասում են վատ եղանակային պայմանների հետևանքով Սոչիի միջազգային օդանավակայանից հետաձգված թռիչքներին: Այս մասին տեղեկացնում է Interfaxը:
«Սոչիի օդանավակայանից հետաձգվել է 20 չվերթ, Կրասնոդարում, Անապայում և Մինվոդիում կա ևս 8 չվերթ, որոնց թռիչքը այս պահին դադարեցված է:
Սոչիի օդանավակայանում այս պահին թռիչքի է սպասում 2040 մարդ», հայտնել է «Բազել Աէրո» ընկերության մամուլի պատասխանատուն: