Բաժիններ՝

Ինդոնեզիայում ինքնաթիռի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Ինդոնեզիայում դեկտեմբերի 3­ին ոստիկանական ինքնաթիռի վթարի հետևանքով, նախնական տվյալներով, մահացել է 12 մարդ: «ՌԻԱ նովոստին» հաղորդում է, որ նախքան ինքնաթիռի վթարի ենթարկվելը պայթյուն է լսվել:

«Նստատեղերի և մարդկային մարմինների մասնիկները տեղի բնակիչներն են գտել»,­հաղորդել է ռազմածովային բազայի ղեկավարը:

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հարավչինական ծովի Ռիաու կղզու ջրային տարածքում: Այն Պանկալպինանգ քաղաքից ուղևորվում էր Բատամ:

Ռազմածովային բազայի ղեկավարն ընդգծել է, որ վթարի վայր են ուղարկվել բազմաթիվ նավեր` որոնողական և փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս