Օլանդը մտադիր է կենտրոնանալ ֆրանսիացիներին պատերազմից և ահաբեկչությունից պաշտպանելու վրա
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցանկանում է պաշտպանել ֆրանսիացիներին պատերազմների և ահաբեկչությունների սպառնալիքից: «ՌԻԱ նովոստին» հաղորդում է, որ այս մասին նախագահը հայտնել է իր ելույթի ընթացքում` նշելով, որ որոշել է չմասնակցել 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին:
«Իմ գործունեությունը հանրապետության նախագահի պաշտոնում նախևառաջ պատերազմների և ահաբեկչության սպառնալիքին ենթակա քաղաքացիական հասարակության խոցելի շերտի պաշտպանությունն իրականացնելն է», հայտարարել
է Օլանդը Աբու Դաբի այցելության ժամանակ:
Ֆրանսիայի քաղաքացիների շրջանում Օլանդը ցածր հեղինակության ռեկորդ է սահմանել: 2016 թվականին նրա վարկանիշը 20% էր, իսկ հունիսին` 12%:
Լուսանկարը` РИА Новости