Դատախազի միջնորդությամբ Գևորգ Սարգսյանը (Ջունգլ մականվամբ) կալանավորվել է
Գևորգ Սարգսյանի (Ջունգլ մականվամբ) կողմից ծեծի ենթարկվելու մասին Հասմիկ Մնացականյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի 2016թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118րդ հոդվածով:
Նկատի ունենալով, որ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ Վարտան Թումանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 113- րդ հոդվածի 2րդ մասի 3րդ կետով մեղադրվող Գևորգ Սարգսյանն, առերևույթ կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք, այսինքն՝ ընտրված անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցը չի ապահովել նրա պատշաճ վարքագիծը, Երևան քաղաքի Ավան և
ՆորՆորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազը 2016թ. դեկտեմբերի 2ին միջնորդություն է ներկայացրել դատարան Գևորգ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Դատարանի նույն օրվա որոշմամբ դատախազի միջնորդությունը բավարարվել է և Գևորգ Սարգսյանն արգելանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում: