Սէֆիլյանի և մյուսների վերաբերյալ գործով դատախազը ցուցում է տվել երկարացնելու գործի նյութերին ծանոթանալու ժամանակը

Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների մասով անջատված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, մեղադրյալների պաշտպանության իրավունքի առավել արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով, վարույթն իրականացնող մարմնին ցուցում է տրվել քրեական գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ՝ ավելի տևական ժամանակ տրամադրելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Տեսանյութեր

Լրահոս