Բաժիններ՝

Այն կրակոցները, որ հատկապես գիշերային ժամերին լինում են, չի նշանակում, որ լարվածություն կա. Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունն այս պահին հանգիստ է: Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Չկա որևէ լարվածություն: Այն կրակոցները, որ հատկապես գիշերային ժամերին լինում են, և գրեթե ամեն օր են լինում, իհարկե, շատ քիչ քանակությամբ, ինչ-որ առումով նորմայի մեջ են: Դա չի նշանակում, որ լարվածություն կա»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ դրանց մասին երբեմն հայտնում են, երբեմն ոչ, որովհետև հիմնականում դրանք ոչ թիրախային կրակոցներ են: «Ինչպես նշեցի այս պահին իրավիճակը հանգիստ է, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, հետևում են հակառակորդի գործողություններին»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս