«Հայկական ռադիոն քիչ է հաղորդում ուկրաինական երաժշտություն». Ուկրաինայի Ազգային խորհուրդ
Ուկրաինայի Հեռուստատեսության և հեռարձակման հարցերով ազգային խորհուրդը ստուգումներ է անցկացրել «Սիմոն» և «Հայկական ռադիո-Ուկրաինա» ռադիոկայաններում, հայտնում է korrespondent.net-ը։
Ինչպես հայտնել է Ազգային խորհրդի մամուլի ծառայությունը, նոյեմբերի 14-ին «Սիմոն» ռադիոկայանում ուկրաինական երգերի մասնաբաժիմը կազմել է երգերի ընդհանուր ծավալի 14,2-23 տոկոսը, այն դեպքում, երբ օրենքը պահանջում է, որ եթերում երգերի նվազագույնը 25%-ը հնչի ուկրաիներեն լեզվով։
«Հայկական ռադիո-Ուկրաինան» նոյեմբերի 16-ին հեռարձակել է 14-24,4 տոկոս ուկրաինական երաժշտություն, ինչը նույնպես օրենքի խախտում է։
Ազգային խորհրդի անդամ Սերգեյ Կոստինսկին նշել է, որ այդ ռադիոկայաններում խախտումները եզակի են, ընդհանուր առմամբ, նրանք հետևում են օրենքի պահանջին։