Բաժիններ՝

ԱՄՆ Սենատի դեմոկրատները բանաձև են նախապատրաստել Թրամփի դեմ. ԶԼՄ-ներ

ԱՄՆ Մերիլենդ, Նևադա, Իլլինոյս նահանգների դեմոկրատ սենատորները Կոնգրեսի քննարկմանն են դրել «հակաթրամփյան» բանաձևերի նախագիծ՝ կապված ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի ընտրվելու հետ, հայտնում է RT-ն։

Փաստաթղթում դեմոկրատները կոչ են անում Թրամփին իր նոր լիազորությունները չօգտագործել Trump Organization-ի շահերի համար։

Հանրապետական նախագահին առաջարկվում է ակտիվների ղեկավարումը հանձնարարել անկախ անձի՝ դրանով իսկ սահմանափակելով Թրամփի հնարավորությունները՝ ղեկավարել բիզնես կայսրության կապիտալը, չնայած այն բանին, որ միլիարդատերն արդեն հայտարարել է, որ ընկերության վերահսկողությունը կփոխանցի իր երեխաներին։

Բանաձևում Թրամփին առաջարկվում է օգտագործել «կույր հիմնադրամների» համակարգը, ինչպես դա ավելի վաղ արել էին ԱՄՆ նախկին նախագահներ Ջորջ Բուշ-Ավագն ու Բիլ Քլինթոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս