Բաժիններ՝

«ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակվելու են». Կարասին

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հանդիպել է Բաքվում գտնվող Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ։ Կարասինը Բաքու է մեկնել Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվությունների հերթական փուլի անցկացման համար։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը կողմերը կարծիքներ են փոխանակել հրատապ հարցերի շուրջ, գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ներկայիս վիճակի վերաբերյալ։
Կարասինը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում։

Կողմերը կարևորել են Ռուսաստանի գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։

Կարասինը նշել է, որ շարունակվելու են ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև ընդգծել, որ հակամարտության կարգավորմանն ուղղված գործուն միջոցառումները շարունակվելու են։
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս