«Քանի դեռ մենք կանք, Հայաստանը նեղություն չի քաշի». Արթուր Վարդանյան

«Քանի դեռ մենք կանք, Հայաստանը նեղություն չի քաշի»,- այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես եկավ նախորդ տարի Նորք-Մարաշում վնասազերծված «հանցախմբի» պարագլուխ ներկայացվող Արթուր Վարդանյանը։ Դատարանում այսօր գործով առաջին դատական նիստն էր, որը շատը կարճ տևեց։

Դատական նիստը լուսաբանել ցանկացող լրագրողներն այսօր «երկար պայքարից» հետո միայն կարողացան ներս մտնել նիստերի դահլիճ և կատարել իրենց մասնագիտական պարտականությունները։ Առաջարկվում էր, որ նիստին մասնակցեն ընդամենի մի քանի լրագրողներ՝ պատճառաբանելով, թե դատական նիստերի դահլիճում տեղերը սահմանափակ են։ Այս «առաջարկը» ոչ մի կերպ չի տեղավորվում դատական քննության հրապարակայնության սկզբունքի մեջ, իսկ դատական նիստերի դահլիճի մեծ կամ փոքր լինելու հանգամանքը չի կարող խոչընդոտ լինել լրագրողների իրավունքների իրացմանը։ Ի վերջո, խնդիրը լուծելու բազմաթիվ տարբերակներ կան, որոնք կարող էին քննարկվել մինչև դրա առաջանալը։  Դժվար չէր հասկանալ, որ այս քրեական գործը հասարակական մեծ հնչեղություն է ստացել, հետևաբար՝ գտնվելու է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Տեսանյութեր

Լրահոս