Թուրքիայում հրապարակավ այրում են դոլարներ և եվրոներ
Անատոլիայի անասունների վաճառքի շուկայում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ կապված դոլարի փոխարժեքի բարձրացման հետ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Միտինգի մասնակիցները հայտարարել են, որ ամերիկյան արժույթը հարկավոր չէ Թուրքիային և կոչ են արել թուրքերին հրաժարվել դոլարից։
Ցուցարարները հրապարակավ այրել են դոլարների և եվրոների տրցակները, տրորել արտարժույթը՝ այդկերպ իրենց աջակցությունը հայտնելով երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին ու թուրքական լիրային։