Հարի Քեյնը երկարաձգեց պայմանագիրը «Տոտենհեմի» հետ
Հարձակվողը կմնա առանց տիտղոսների մինչև 2022 թվականը:
«Տոտենհեմը» հայտարարել է իր լավագույն ֆուտբոլիստներից մեկի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
«Մենք ուրախ ենք հաղորդել, որ Քեյնն ակումբի հետ նոր պայմանագիր է ստորագրել, որը նախատեսված է մինչև 2022 թվականը»,- ասվում է «Տոտենհեմի» թվիթերյան էջում:
«Դա հիասքանչ է: Բոլորը գիտեն, թե ինչպես եմ ես սիրում այս թիմը և ինչ եմ զգում ակումբի հանդեպ»,- հաղորդել է Քեյնը:
2016-17թթ. մրցաշրջանում Քեյնն Անգլիայի առաջնությունում խփել է 5 գնդակ և ևս 1 գնդակ՝ Չեմպիոնների լիգայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը