«Դամասկոսի արվարձանում զինյալները վայր են դրել զենքերը». ՌԴ ՊՄ
Դամասկոսի արվարձանի Հան աշ-Շիհ քաղաքը և նրան հարակից 13 բնակավայրերը անցել են սիրիական իշխանությունների վերահսկողության ներքո, հայտնել է Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը։
Ռուս զինվորականների տվյալներով՝ քաղաքի արգելափակումից հետո ապստամբները հանձնել են զենքը սիրիական իշխանություններին։
«Որպես իրենց մտադրությունների հաստատում՝ նրանք հանձնել են կառավարական զորքերին 2 տանկ, 2 ԲՄՊ, 4 զենիթային սարքեր, ինչպես նաև ավելի քան 400 միավոր զենք»,- հայտնել են ՌԴ ՊՆ-իվ։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Խան էշ-Շիհ քաղաքն ավտոբուսներով լքել է ավելի քան 3 հազար մարդ (1846 զինյալ և նրանց ընտանիքի 1164 անդամները)։