Վիրավոր զինվորների առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր
Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում վիրավորված 2 զինծառայողների առողջական վիճակը բժիշկները շարունակում են գնահատել կայուն ծանր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը:
Նրա խոսքով` վիրավորներից մեկը 1997 թվականին ծնված Կարապետ Միքայելյանն է, ով ստացել էր գլխի հրազենային վիրավորում: Մյուս հիվանդը 1993 թվականին ծնված Քաջիկ Բադալյանն է, ով հոսպիտալ էր տեղափոխվել ազդրի ու կոնքի վնասվածքներով:
Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից էլ մեզ հաջողվեց պարզել, որ այդ հոսպիտալ տեղափոխված վիրավորը ոչ թե Գագիկ Պողոսյանն է, այլ Գագիկ Հարությունյանը: Վերջինիս առողջական վիճակի մասին հոսպիտալից հրաժարվեցին որեւէ տեղեկատվություն հաղորդել: