Բաժիններ՝

Մոսկվայի օդանավակայաններում կստեղծվեն տաքսի պատվիրելու համար նախատեսված տերմինալներ

Urban Innovations Group ընկերության գլխավոր տնօրեն և հիմնադիր Սերգեյ Մարինիչևը պատմել է, որ Մոսկվայի օդանավակայաններում կհայտնվեն տաքսի պատվիրելու համար նախատեսված տերմինալներ, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։

«Օդանավակայաններում կարող է բարելավվել ուղևորների սպասարկումը տաքսի պատվիրելու տեսակետից։ Յուրաքանչյուր օդանավակայան կունենա տաքսիների հատուկ կայանատեղի, ինչպես նաև տերմինալներ մեքենաներ պատվիրելու համար։
Ուղևորը դեռևս աերոկայարանի շենքից կարող է սեղմել տերմինալի կոճակը, վճարել և նրան մեքենա կտրամադրվի։ Նա կստանա տոմս, որտեղ նշված կլինի այն գիծը, որտեղ նրան կսպասի տաքսին»,- նշել է Մարինիչևը։

Նա հավելել է, որ տվյալ համակարգն առաջին հերթին մշակվում է 2017-2018թթ. մարզական միջոցառումների նախապատրաստության շրջանակում օտարերկրացիների համար, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվում օդանավակայանների վայրէջքի շրջանում։
Մարինիչևի խոսքով՝ համակարգում կընդգրկվեն միայն լիցենզավորված տաքսիները, որոնք մշտապես ստուգման կենթարկվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս