Ի՞նչ օգուտ են տալիս կարմիր գծերը. պատգամավորները չգիտեն

Երևանի փողոցները «պատկերազարդած» կարմիր գծերը, պարզվում է, անհասկանալի են նաև Ազգային ժողովի պատգամավորներից և կառավարության ներկայացուցիչներից ոմանց համար: Այսօր ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում տուրքերի և վճարների վերաբերյալ օրինագծերի քննարկման ժամանակ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը հիշեց, որ կարմիր գծերի պատճառով իր լավ բարեկամ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ ինքը ժամանակին շատ վիճել է: Ըստ նրա` այդ կարմիր գծերի համար վճարը տուրք չի, այլ ծառայության դիմաց վճար է:

«Ամբողջ Թումանյանը երկու կողմից կարմիր գիծ է: Եթե քաղաքում այդպես համատարած չլինեին, ավելի լավ կահավորված լինեին, կընկալվեր որպես ծառայություն, բայց հիմա գրեթե բան չի տալիս»,- ասաց Վ.Տերտերյանը:

«Ձյունն են մաքրում»,- նկատեց ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը:

Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանն ու  Վ.Տերտերյանը չհամաձայնեցին` նշելով, որ ձյունն ընդհանրապես չեն էլ մաքրում և, քանի որ այդ ժամանակ գծերը ծածկվում են, գումար էլ չեն գանձում:

Կարդացեք նաև

«Լավ, տերևներից են ավլում»,- «համառեց» Մ.Մնացականյանը:

Սակայն Ս.Մարգարյանը կրկին չհամաձայնեց` նշելով, որ տերևներից էլ քաղաքապետարանն է մաքրում և ընդհանրապես Երևանի փողոցները մաքրելու համար բյուջեից հատկացում է արվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս