Ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարները դի են հայտնաբերել
Դեկտեմբերի 2-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը և հայտնաբերել 1940 թ. ծնված Մ. Շ.-ի դին: