Բաժիններ՝

ՄԱԿ-ը ներողություն է խնդրել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաշտոնապես ներողություն է խնդրել Հայիթիից 2010թ. խոլերայի համաճարակի բռնկման համար։

«ՄԱԿ-ը խորապես ափսոսում է մարդկանց մահվան համար ու այն տառապանքների, որոնք պատճառել է Հայիթիում խոլերայի բռնկումը»,- հայտարարել է Պան Գի Մունը։

Համաձայն անցկացված հետազոտության՝ խոլերայի բռնկումը հարուցել է Հայիթիում ՄԱԿ-ի խաղաղարար բազայից խմելու ջրի համակարգ լցված հիվանդության հարուցիչները։

6 տարի առաջ խոլերայի համաճարակը առնչվել էր Հայիթիի շուրջ 700 հազար բնակչի, հիվանդությանը զոհ էր գնացել ավելի քան 8400 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս