Բաժիններ՝

«Հիմնարար գիտությունը կտա ապագայի մարտահրավերների լուծումը». Պուտինը՝ երիտասարդ գիտնականներին աջակցություն ցուցաբերող ծրագրի մասին

Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է երկրում հիմնարար գիտության զարգացման հարցերին՝ ընդգծելով, որ դրանց զարգացումը երկրի տեխնոլոգիական, տնտեսական ու սոցիալական զարգացման երաշխիքն է, հայտնում է Life-ը։

«Հիմնարար գիտության առաջ երկու խնդիր է դրված՝ գնահատել, կանխատեսել ապագայի միտումներն ու շարունակել օպտիմալ որոշումները՝ պատասխան տալու մարտահրավերներին, որոնց բախվում ենք։ Իսկ գիտական ոլորտում, ինչպես ամենուր, զարգացնելու ենք մրցակցությունը, աջակցելու ուժեղներին, գործնական արդյունք տվողներին»,- հայտարարել է Պուտինը։

Նրա խոսքով՝ մրցակցության բարձրացման համար անհրաժեշտ է աջակցել ուժեղագույն գիտական խմբերին, այլ երկրներից ներգրավել հետազոտողների։
Պուտինը տեղեկացրել է, որ այդ նպատակով մի քանի տարի է, ինչ առկա է մեգադրամաշնորհների ծրագիր՝ խոշոր դրամաշնորհներ, որոնք տրվում են մինչև 3 տարի ժամկետով առաջատար համաշխարհային հետազոտողներին։ Դրամաշնորհների միջոցներն ուղղվում են Ռուսաստանում նոր լաբորատորիաների ստեղծմանը, որոնց հետազոտական խմբերը կոչված են լուծել կոնկրետ խնդիր։

«Մեգադրամաշնորհների ծրագրի շրջանակում արդեն ստեղծվել է ավելի քան 200 լաբորատորիա, առանց չափազանցության, համաշխարհային մակարդակի, դրանք գլխավորում են գիտնականները, որոնք վճռում են գլոբալ գիտական զարգացման միտումները»,- հայտարարել է նա։

Ինչ վերաբերում է երիտասարդ գիտնականներին ցուցաբերվող աջակցությանը, Պուտինը նշել է, որ պատրաստվում է ստեղծել դրամաշնորհների առանձին ուղղվածություն, որոնցից յուրաքանչյուրը կարող է տևել մինչև 7 տարի։

«Սկզբունքորեն կարևոր է աջակցել մեր ռուսաստանցի տաղանդավոր երիտասարդ գիտնականներին, որպեսզի նրանք ստեղծեն Ռուսաստանում իրենց հետազոտական թիմերը, լաբորատորիաները։ Այդ նպատակների համար միայն 2017թ. գիտությանը հավելյալ կհատկացվի 3.5 մլրդ ռուբլի»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս