«Հալեպում մարդասիրական դադարների շուրջ բանակցություններն անհրաժեշտ է շարունակել». Շտայնմայեր
Հալեպում մարդասիրական դադարների շուրջ բանակցություններն անհրաժեշտ է շարունակել, չնայած այնպիսի բարդ գործընկերների առկայությանը, ինչպիսիք են Քաթարը, Թուրքիան, Ռուսաստանը, քանի որ պատժամիջոցները այդ իրավիճակում ոչնչի չեն հանգեցնի, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
«Եթե ինչ-որ մեկն ինձ բացատրի, թե ինչ կփոխեն պատժամիջոցները ներկայումս Հալեպի վիճակում, ես ուշադիր դա կլսեի, սակայն դեռ ինձ նման բան լսել չի հաջողվել։ Մենք պետք է հիմա անենք այն, ինչ անհրաժեշտ է։
Մենք պետք է փորձենք, չնայած Հալեպի բարդ վիճակին, չնայած շարունակվող ռազմական հակամարտությանը, այնպիսի բարդ գործընկերներին, ինչպիսիք են Քաթարը, Թուրքիան, Ռուսաստանը, հասնել մարդասիրական դադարի, որի ընթացքում կարող են տեղ հասցվել մարդասիրական բեռներ և տարհանել վիրավորներին։ Սակայն ես դեռ չեմ տեսնում, թե ինչպես կարող են պատժամիջոցները հասցնել մի վիճակի, որբ մենք կարող էին թեթևացնել այնտեղի մարդկանց աղետալի վիճակը»,- ասել է գերմանացի դիվանագետը։