Էրդողանն ու Մերկելը քննարկել են Հալեպի վիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ կայացած հեռախոսազրույցում քննարկել են Հալեպ քաղաքում տիրող վիճակը, ընդգծել են ջանքերի ավելացումը՝ քաղաք մարդասիրական օգնություն հասցնելու հարցում, հայտնում է Anadolu գործակալությունը։
«Նախագահ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցում քննարկել է Կիպրոսի կարգավորման խնդիրն ու Սիրիայում գործընթացները, այդ թվում՝ Հալեպի շրջանում տիրող իրավիճակը։ Էրդողանն ու Մերկելն ընդգծել են Հալեպ մարդասիրական օգնություն հասցնելու ջանքերի ավելացումը»,- հայտնում է գործակալությունը՝ հղում կատարելով Էրդողանի վարչակազմում իր աղբյուրներին։