Բաժիններ՝

Բաղանիսցիներին նամակ գրում են միայն պարտքատերերը

asparez.am. -Ախչի՜ Թամար, տվածդ փողը շուտ պրծավ, Մարատենց տավարի մսի փողն էլ չկարեցա տալ:

-Ա՜, ես ի՞նչ անեմ, Սուրիկ պապ, թող պետությունը շատ տա, ես էլ` շատ տամ: Տալի՞ս է, ես պահո՞ւմ` ինձ:

Տավուշի մարզի Բաղանիս համայնքի 80-ամյա թոշակառու Սուրիկ Ավագյանի եւ նույն համայնքի փոստային բաժանմունքի վարիչ Թամարա Եդիգարյանի զրույցն այսպես է սկսվում: Համայնքում թոշակի վճարման հաջորդ օրը: Սուրիկ պապը նախորդ օրն է ծերության թոշակը ստացել: Ասում է` պարտքերը կիսով չափ տվել է, մնացել է կոմունալ ծառայությունների համար վճարի: Պետության տված կենսաթոշակից դժգոհ է: «35 տարվա ստաժ ունեմ, սահմանամերձ գյուղումն եմ ապրում, բայց 40 հազար թոշակ եմ ստանում: Դրանով ապրել չի լինում»:

Սուրիկ պապը փոստային բաժանմունք միայն թոշակ ստանալիս է գնում: Ասում է, որ կառույցի մյուս ծառայություններից չի օգտվում: Դժվարանում է հիշել, թե Բաղանիսում կա՞ մեկը, ով նամակ է գրում կամ ստանում. «Հմի նամակ չենք ուղարկում, բոլորիս գրպանում էլ հեռախոս կա: Հմի դրանցով ենք նամակ ղրգում, խոսում: Նամակ գրող չկա: Ջահելները ինտերնետ ունեն, էկրանով հեռախոս: Սիրածների հետ իրար նայելով խոսում են»,-ժպտալով ասում է 80-ամյա ծերունին եւ հիշում, որ ժամանակին ինքն էլ իր սիրած աղջկան նամակ չի գրել: Դասընկերուհին է եղել, պայմանավորվել են ու այգում հանդիպել:

Մեկ ամսում Բաղանիսի փոստային բաժանմունքի նամակների ելքն ու մուտքը համապատասխանաբար հասնում են 10 եւ 50-ի: Փոստի բաժանմունքի պատին փակցված ժանգոտ փոստարկղն է վկայում, որ նամակագրությունը դադարեցված է: Այն չի բացվել արդեն 10 տարի: « «Վիվա Սելն ա», «Բիլայն ա», ճանապարհային ոստիկանություն ա, դատական հարկադիր ա… հիմնականում իրանք են ուղարկում մեզ նամակներ: Մարդկանց ձեռքը փող չկա, որ տանեն, վճարեն»,-ասում է բաժանմունքի վարիչ Թամարա Եդիգարյանն ու ավելացնում, որ հեռու-մոտիկ բարեկամները միմյանց դադարել են նամակ գրել: Իսկ ահա նախկինում չի հասցրել նույնիսկ բաժանել:

Հակառակ նամակների սակավությանը` շատ են արտասահմանյան ծանրոցները: Բաղանիսցիներին սննդով, հագուստով լի ծանրոցներ ուղարկում են Լիտվայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ եվրոպական շատ երկներից:

Թամարա Եդիգարյանը 35 տարի է` աշխատում է փոստային բաժանմունքի վարիչ: Ամուսնացել է եւ հարեւան Բարեկամավան համայնքից եկել է Բաղանիս: Աշխատանքից դժգոհ չէ: Ասում է, որ նվազագույն աշխատավարձն է ստանում, սակայն ցանկանում է մինչեւ 150 հազար վաստակել, բայց կարեւորն համարում է խաղաղ կյանքը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս