![](/banners/BeFunky-design.jpg)
Չավուշօղլուն Բաքվում վաղը կքննարկի ԼՂ-ի հակամարտությունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/chavushoxlu.jpg)
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն վաղն աշխատանքային այց է կատարելու Ադրբեջան։
Այցի ընթացքում նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվելու են բոլոր ոլորտներում հարաբերությունների հեռանկարները։
Կողմերը քննարկելու են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։