Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է ՌԴ-ի հետ համաձայնագիրը «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ

Թուրքիայի խորհրդարանը օրենք է ընդունել «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ համաձայնագիրը ռուսական կողմի հետ վավերացնելու վերաբերյալ, հայտնում է RIA Novosti-ն։

Փաստաթղթի վավերացմանը կողմ է քվեարկել 210 պատգամավոր, 7-ը դեմ է հանդես եկել, 6-ը՝ ձեռնպահ։

Մոտ ժամանակներս համաձայնագիրը պետք է ստորագրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ինչից հետո այն կհրապարակվի Resmi gazete պաշտոնական պարբերականում և պաշտոնական ուժ կստանա։

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել էր, որ «Թուրքական հոսքի» շինարարությունը կսկսվի 2017թ. սկզբին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս