ԱՄՆ-ում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի
ԱՄՆ Թեննեսի նահանգում անտառային հրդեհներին զոհ է դարձել 11 մարդ:
Ներկայում ԱՄՆ իշխանությունները որոնողական աշխատանքներ են իրականացնում Գրեյթ-Սմոքի Մաունթինս ազգային պարկում։
Անտառային հրդեհների հետևանքով շրջանում տուժել է մի քանի հարյուր շինություն, որոնց թվում շատ են բնակելի տները։ Associated Press-ը հյատնում է, որ անտառային հրդեհը ծագել է մարդկային գործոնի հետևանքով։
Գաթլինբերգում տարհանվել է ավելի քան 14 հազար մարդ։ Շրջանում ոչնչացել է նվազագույնը 700 շինություն։ Թեննեսիում և Ալաբամայում այս շաբաթ մի քանի մարդ մահացել էր տորնադոների հետևանքով։