Բաժիններ՝

Թրամփը հայտնել է Պենտագոնի ապագա ղեկավարի անունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 1-ի երեկոյան Ցինցինատի քաղաքում ելույթի ժամանակ հայտնել է, թե ով է լինելու Պենտագոնի ղեկավարը։

«Հիմա դա դեռևս ոչ պաշտոնական է, սակայն երկուշաբթի օրը ես կառաջադրեմ գեներալ Մետիսին թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում։ Նա հիանալի է»,- ասել է Թրամփը։

Գեներալը նոյեմբերի 17-ին ժամանել էր Բեթմինսթեր և ավելի քան 1 ժամ զրուցել Թրամփի հետ։ Հանդիպումից հետո Թրամփը հայտարարել էր, թե գեներալը «փայլուն, հիանալի մարդ է»։

Մետիսը ծառայել է Պարսից ծոցում, Աֆղանստանում ու Իրաքում։ Նա ստացել էր «Կատաղած շուն» մականունը իսլամիստ ծայրահեղականների նկատմամբ անհաշտ վերաբերմունքի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս