Huawei-ը ներկայացրել է նոր սմարթֆոններ ու պլանշետներ
Huawei Techologies Co. չինական ընկերությունը սմարթֆոնների ու պլանշետների նոր շարքի մի քանի շնորհանդեսներ է անցկացրել: Մասնավորապես, Սյանգանում ներկայացվել են Mate 9 եւ Mate 8 Pro ֆլագմանական մոդելները, ինչպես նաեւ Nova-ն եւ Nova plus-ը:
Թայբեյում ընկերությունը նույնպես ցուցադրել է իր սարքերի վերջին մոդելները, հայտարարելով, որ Թայվանում դրանց վաճառքները կսկսվեն դեկտեմբերին:
Ինչպես նշում Է «Սինհուա» գործակալությունը, նորույթները մշակվել են օպտիկայի Leica գերմանական արտադրողի հետ համատեղ:
Gartner-ի տվյալներով՝ երկրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային շուկայում Huawei Techologies Co.-ի բաժինը կազմում էր 8,9 տոկոս՝ ամերիկյան Apple ընկերության 12,9 տոկոսի եւ հարավկորեական Samsung-ի 22,3 տոկոսի դիմաց, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: