Ինչպես են ՌԴ զինծառայողները «Հեզբոլլահի» զինյալի հետ փառաբանում Ալլահին
Համացանցում տեսագրություն է հայտնվել, որը, ինչպես նշված է, նկարահանված է Սիրիայի Հալեպ քաղաքի շրջանում։ Տեսանյութում լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման զինյալն է և ռուս երեք զինծառայողներ։
«Հեզբոլլահի» զինյալը, դիմում է ռուսներին, որոնց անվանում է Դմիտրի և Սերգեյ, ապա նրանք վերջինիս հետ կրկնում են Ալլահին, Ալի և Հուսեյին իմամներին գովաբանող խոսքեր՝ ակնհայտորեն չհասկանալով բառերի իմաստը։
Տեսագրության վերջում զինյալն անգլերեն ասում է. Yes, Hezbollah!, իսկ զինծառայողները ժպտալով կրկնում են դա։ Հիշեցնենք, որ «Հեզբոլլահի» զինյալները ակտիվորեն մասնակցում են Սիրիայի ռազմական գործողություններին Բաշար Ասադի կողմից։
https://www.youtube.com/watch?v=A3MA6tuzweI