Թուրքիայում մեկնարկել են Լավրովի և Չավուշօղլուի բանակցությունները
ՌԴ ԱԳՆ և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն սկսել են երկկողմ բանակցությունները Թուրքիայի Ալանիա քաղաքում, հայտնում է RIA Novosti-ն։ Հանդիպումից հետո նախատեսվում է Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի հինգերորդ նիստը։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ քննարկման հիմնական թեմաները կդառնան Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, առաջին հերթին՝ Սիրիայում։ Կքննարկվեն նաև հարցեր՝ կապված Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի, Ուկրաինայի հետ վիճակի հետ։