Ադրբեջանում կանխատեսվում է 5 մլրդ դոլարի վճարային հաշվեկշռի դեֆիցիտ
Ադրբեջանի վճարային հաշվեկշռի դեֆիցիտը 2016 թվականի կկազմի 5 մլրդ դոլար: Ինչպես հաղորդում է azadliq.info լրատվական գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը:
Նա նշել է, որ այս մեծ ճեղքվածքի 88-90 տոկոսը պայմանավորված է կապիտալի տեղաշարժով եւ վարկային պարտքերով: Ադրբեջանի ֆինանսների նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն` երկրի արտաքին պարտքը 2016 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 7 մլրդ 650,7 մլն դոլար, ինչը համարժեք է 12 մլրդ 402,6 մլն մանաթի: