«Այո՛, մենք բոլորս միանում ենք և համաձայն ենք այդ կոչին». Վահրամ Բաղդասարյան

«Մինչև այդ հայտարարությունները մենք բազմիցս նշել ենք այս Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և նոր ԸՕ-ի մշակման հետ կապված, և սահմանադրական փոփոխություններից հետո, որ ինչքան էլ սիրուն և գեղեցիկ օրենքներ գրենք, եթե չլինի քաղաքական կամք բոլոր քաղաքական ուժերի մոտ, միևնույն է, մենք չենք կարող այն արդյունքին հասնել, որը մենք մտածում ենք։ Եվ դա առաջինն արտահայտվել է իշխանության կողմից, որ, այո՛, պետք է բոլորս դրսևորենք քաղաքական կամք։ Եվ, այո՛, մենք բոլորս միանում ենք և համաձայն ենք այդ կոչին»,- 168.am-ին ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ կառավարության կոչը ՀՀ իշխանություններին՝ խորհրդարանական ընտրություններում քաղաքական կամք ցուցաբերելու համար։

Ըստ նրա՝ իրենք այդ քաղաքական կամքը նկատել չեն կարող մինչև համապետական ընտրությունները. «Նրանք հայտարարել են, որ պետք է դրսևորվի քաղաքական կամք, բայց այն միայն ՀՀԿ-ի կողմից չէ, որ պետք է դրսևորվի։ Եթե դուք ուշադիր հետևեք, արդեն որոշ քաղաքական ուժեր նախօրոք, նախքան ընտրությունները, ինչ-որ մրոտելու ձևով, սկսում են թռուցիկ հայտարարություններ անել, որ պետք է կեղծվի, և այլն։ Դա նույնպես քաղաքական կամքի բացակայություն է»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս