Շիլաներ՝ նիհարելու համար. 6 կիլոգրամ՝ մեկ շաբաթում
Նիհարելու տարբեր եղանակների բազմազանության մեջ դժվար է միանգամից գտնել այն, որն ամենից շատ հարմար կլինի օրգանիզմին և կտա արդյունավետ արդյունք: «6 շիլաների» դիետան հավանության է արժանացել մասնագետների կողմից և պատկանում է այն դիետաների շարքին, որոնց օգուտն ակնհայտ է:
Դիետան նախատեսված է 7 օրվա համար, ճաշացանկի ցածր կալորիականությունն ապահովում է արագ և բավականին հարմարավետ քաշի նվազեցում: Այն շատ հարմար կլինի նրանց համար, ովքեր ուզում են ազատվել 5-6 կիլոգրամից:
Շիլաներ՝ նիհարելու համար:
«6 շիլաների» դիետայի սկզբունքը կայանում է նրանում, որ 6 օրերի ընթացքում հարկավոր է սնվել շիլայի 1 տեսակով, պահպանելով խիստ կարգ ու կանոն, իսկ 7-րդ օրը՝ պատրաստել շիլա տարբեր ձավարների խառնուրդից:
«6 շիլաների» դիետայի ճաշացանկը
1. Երկուշաբթի – ցորենի շիլա
2. Երեքշաբթի – կորեկաձավարի շիլա
3. Չորեքշաբթի – վարսակի շիլա
4. Հինգշաբթի – բրնձի շիլա
5. Ուրբաթ – գարեձավարի (ячневая) շիլա
6. Շաբաթ – գարու (перловая) շիլա
7. Կիրակի – վերը նշված ձավարեղենի խառնուրդից շիլա:
Դիետան հարմար է սկսել երկուշաբթի օրվանից, որի համար կիրակի երեկոյան պետք է պատրաստել շիլայի առաջին տեսակը (ցորենի շիլա):
Ձավարի վրա եռացրած ջուր լցնել 1:3 հարաբերությամբ, եփել 5 րոպե և թողնել, որ թրմվի: Առավոտյան առանց որևէ բան ուտելու՝ խմել 1 բաժակ գոլ ջուր կիտրոնով և 20 րոպե անց սկսել շիլայով նախաճաշը:
Շիլային աղ, շաքարավազ, կարագ ավելացնել չի կարելի: Ուտել շիլան 3-4 ժամը մեկ: Դիետայի ժամանակ թույլատրվում է ուտել թարմ բանջարեղեն (գազար, վարունգ, լոլիկ, պղպեղ) և միրգ (խնձոր, ցիտրուս):
Պատրաստեց Անի Գաբուզյանը