Ֆիլիպ Կալտենբախը հայ պատգամավորների հետ այցելել է Դեսինի Հայկական հիշողության ազգային կենտրոն
Ֆրանսիացի սոցիալիստ սենատոր Ֆիլիպ Կալտենբախը ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների հետ միասին այցելել է Դեսինում գտնվող Հայկական հիշողության ազգային կենտրոն:
Ֆրանսիացի սենատորն այս մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում և մի շարք լուսանկարներ տեղադրել:
«Շատ լավ այց ունեցանք Դեսինում Հայկական հիշողության ազգային կենտրոն հայ պատգամավորների հետ»,- գրել է Կալտենբախը: