Բաժիններ՝

Կայացել է Ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

ՀՀ ֆինանսների նախարարությունում նոյեմբերի 29-­ին տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի՝ Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված առաջին նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից, հասարակական խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի կազմում ընդգրկված են հասարակական կազմակերպություններ, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ: Խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված են նաև միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստը վարում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ով ողջունելով ներկաների պատրաստակամությունը՝ մասնակցելուֆինանսների նախարարության նման նախաձեռնությանը, նշել է, որ խորհրդի կազմը և ձև աչափը ընտրվել են խորհրդի շրջանակներում քննարկվող վարչարարության հարցերի կարևորության, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների հետ հաղորդակցվելու սկզբունքներով:

Խորհրդի նիստին քննարկվող օրակարգային հարցերի շարքում կարևորվել է 2016 և 2017թթ. շահութահարկի հաշվարկման նպատակով փուլինգային համակարգի կատարելագործման, համակարգի մոտեցումների և դրանց՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման, մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը դրանում կատարվող հնարավոր փոփոխությունների նպատակահարմարության, հարկային օրենսդրության խախտումների համար նախատեսված պատասխանատվության միջոցների վերանայման, ՓՄՁ-­ների համար ապրանքների առանձնացված հաշվառման և այլ արդիական հարցեր:

Դավիթ Անանյանը հատկապես ընդգծել է, որ խորհրդի համար գերխնդիր է հարկային դաշտի կարգաբերումը, տնտեսվարողների գործունեության համար արդյունավետ միջավայրի ստեղծումը:

Նիստի վերջում առաջարկվել է անհրաժեշտությունից ելնելով ընթացիկ աշխատանքները քննարկել նիստերի միջոցով, որոնք կգումարվեն երեք շաբաթը մեկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս