Չի բացառվում, որ Վարդան Այվազյանն ընդհանրապես չմասնակցի ընտրություններին և չառաջադրվի
«Էդ ի՞նչ աբսուրդ է: Աբսուրդի դաշտից էլի նորից թազա տեղեկություններ են ի հայտ եկել: Էն ամենավերջին անեկդոտն էր»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը` հերքելով շրջանառվող լուրերը, թե հնարավոր է՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինքը ոչ թե ՀՀԿ ցուցակով մասնակցի, այլ միանա «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը:
«Ո՞նց կարող է պատահել: Ես ՀՀԿ անդամ եմ 1998 թվականից: Դա աբսուրդի դաշտից է»,- ասաց Այվազյանը:
Նա նշեց, որ, եթե մասնակցի խորհրդարանական ընտրություններին, ապա միանշանակ ՀՀԿ ցուցակով կմասնակցի, բայց չի բացառվում, որ ընդհանրապես չմասնակցի ընտրություններին և չառաջադրվի: