Մանուել Վալսը չի լքի Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը չի պատրաստվում լքել պաշտոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները, այս մասին հայտնել են Ֆրանսիայի կառավարության աղբյուրները: Վլասը կշարունակի գլխավորել կառավարությունը «պահպանելու համար երկրում պետականության ամրության զգացումը»:
Ավելի վաղ ֆրանսիական «Ժուրնալ դը դիմանշ» և «Ֆիգարո» պարբերականները գրել էին, որ Վալսը փորձում է համոզել գործող նախագահ Ֆրանսուա Օլանդին, որպեսզի վերջինս առաջիկա նախագահական ընտրություններում չառաջադրվի որպես սոցիալիստական կուսակցության թեկնածու և տեղն իրեն զիջի: Հենց ընտրություններին նախապատրաստվելու նպատակով էլ, ըստ պարբերականների, Ֆրանսիայի կառավարության ղեկավարը պետք է հրաժարական տար:
Սակայն, երկուշաբթի առավոտյան Օլանդի հետ Ելիսեյան պալատում աշխատանքային նախաճաշի ընթացքում Վալսը որոշում է կայացրել չհեռանալու մասին: