«Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանում հաղթել. Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ 2-րդ խաղակեսին
Անգլիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում հանդիպեցին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Վեսթ Հեմը»: «Օլդ Թրաֆֆորդում» տեղի ունեցած խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:
Խաղի հաշիվը բացեց «Վեսթ Հեմի» հարձակվող Դիաֆրա Սախոն: 21-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Զլատան Իբրահիմովիչը:
Հայաստանի ազգային հավաքականի և «Կարմիր սատանաների» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 67-րդ րոպեին փոխարինեց Խուան Մատային: