Բաժիններ՝

Համբուրգում հրդեհել են այն շինությունը, որտեղ պետք է անցկացվեր ԵԱՀԿ գագաթաժողովը

Գերմանիայի Համբուրգ քաղաքում անհայտ անձինք հրդեհել են ցուցադրական տաղավարի շենքը, որտեղ դեկտեմբերի 8-9-ը պետք է կայանար ԵԱՀԿ գագաթաժողովը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան:

Ականատեսների խոսքով՝ մի քանի տասնյակ մարդ այրել է շինության մուտքերից մեկը, ինչպես նաև մոտակայքի աղբարկղերն ու արգելապատնեշը: Դեպքի հետևանքով տուժածներ չկան:

Չի հաղորդվում, թե որքան վնաս է հասցվել, սակայն այն գնահատվում է որպես նշանակալից, հայտնում է Frankfurter Allgemeine-ը:

«Մենք կասկածներ ունենք, որ հրդեհը կապ ունի ԵԱՀԿ-ի հետ»,- գերմանական Bild տաբլոիդին տված հարցազրույցում ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Սակայն պաշտոնական վկայություն այն մասին, որ չարագործներն առաջնորդվել են քաղաքական դրդապատճառներով, չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930