Բաժիններ՝

«Իրանի երկաթուղիների» ղեկավարը հրաժարական է ներկայացրել գնացքների վթարից հետո

Իրանի պետական «Իրանի երկաթուղիների» ղեկավար Մոհսեն Փուր-Սեիդ Աղխայեն հրաժարական է ներկայացրել երկու գնացքների բախումից հետո, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 25-ին:

«Մենեջերները պարտավոր են պատասխանատվություն ստանձնել նման դեպքերի համար: Այդ իսկ պատճառով ես հրաժարական եմ տալիս և ներողություն խնդրում իրանցի ժողովրդից այդ սարսափելի ողբերգության համար»,- Press TV-ն մեջբերել է նրա հայտարարությունը:

Կատարվածի հետաքննությունը շարունակվում է, կալանավորվել է 3 աշխատակից, որոնք պատասխանատու էին գնացքների երթևեկության կարգավորման համար:

Հիշեցնենք որ Իրանի հյուսիսում 2 գնացքների բախման հետևանքով զոհվել էր 45 մարդ, ավելի քան 100-ը տուժել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս