Բաժիններ՝

Կատալոնական լեգենդար ձվածեղի բաղադրատոմսը

Բաղադրիչները.

1. Ձու – 3 հատ
2. Կաթ – 2 ճ/գ
3. Կարագ
4. Լոլիկ
5. Խոզապուխտ
6. Պանիր
7. Սև աղացած պղպեղ
8. Աղ

Պատրաստման եղանակը.

1. Կաթը և ձվերը հարել, պղպեղ ցանել, մի փոքր աղ անել: Խոզապուխտը և լոլիկը կտրատել, իսկ պանիրը քերել: 2_640x420

2. Կարագով տապակել խառնուրդի 2/3-ը, վրան շարել միջուկը: Թողնել ձվածեղը մի փոքր կարմրի և փաթաթել դեպի կենտրոն: 3_640x420

3. Տեղափոխել ձվածեղը դեպի կենտրոն, իսկ ազատված տեղում լցնել ձվածեղային զանգվածը, տապակել մինչև կարմրի, այնուհետև ամբողջովին փաթաթել և տալ ռուլետի տեսք: Ռուլետն անմիջապես կտրատել և մատուցել տաք վիճակում: 4_640x419

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս