Իրանական ուղղաթիռն ընկել է Կասպից ծովը. կան զոհեր
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) ուղղաթիռը Մազենդերան նահանգի շրջանում ընկել է Կասպից ծովը։
Ուղղաթիռում գտնվել է 5 մարդ: Այն պետք է նավթային հարթակում վիրավորված աշխատակցին տեղափոխեր հիվանդանոց:
Ուղղաթիռում գտնվող 5 անձինք զոհվել են: Կատարվում են որոնողական աշխատանքներ՝ զոհերի մարմիները հայտնաբերելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով: