Բաժիններ՝

«Կրիշտիանու Ռոնալդուն լավագույնն է աշխարհում, բայց 2 տարի հետո ես ավելի լավը կլինեմ». Անտուան Գրիզման

«Ատլետիկոյի» հարձակվողը եռում է ամբիցիաներից:

Ֆրանսիայի հավաքականի խաղացողը խոստովանել է, որ Կրիշտիանուն տվյալ պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, բայց ինքը պատրաստվում է մոտակա 2 տարիներին գահընկեց անել պորտուգալացուն:

«Հիմա ես երրորդն եմ Ռոնալդուից և Մեսսիից հետո: Դա հոյակապ է, սակայն հաջորդ մրցաշրջանում ես կդառնամ երկրորդը, իսկ հետո կլինեմ գագաթին:

Հաճելի է ստանալ Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Դա ինձ երջանիկ է դարձնում ոչ միայն դաշտում, այլ նաև դաշտի սահմաններից դուրս»,- ասել է Գրիզմանը Goal.com-ին տված հարցազրույցում:

Ֆրանսիացին ընդգրկվել է 2016թ. «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցուցակի մեջ:
2016-17թթ. մրցաշրջանում Անտուան Գրիզմանը խփել է 6 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս