Բաժիններ՝

«Չիկագո Ֆայրը» «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերին առաջարկում է 16.5 մլն դոլար

32-ամյա կիսապաշտպանն ավելի է մոտենում MLS-ին և ավելի է հեռանում Մոուրինիոյից:
Ինչպես հաղորդում է GoalUSA-ը, «Չիկագո Ֆայրի» ղեկավարությունն առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին, ով չի մտնում Ժոզե Մոուրինիոյի պլանների մեջ, եռամյա պայմանագիր՝ տարեկան 5.5 մլն դոլար աշխատավարձով:

Նոյեմբերի սկզբին Շվայնշտայգերը հանդիպել է «Ֆայրի» մարզիչ Վելկո Պաունովիչի հետ: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» գերմանացի ֆուտբոլիստին առաջարկել էր 11 մլն եվրո որպես փոխհատուցում՝ պայմանագիրը ժամկետից շուտ չեղարկելու համար, որի ժամկետը լրանում է 2018 թվականին:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստի «Կարմիր սատանաների» կազմում ոչ մի խաղ չի անցկացրել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930