Բաժիններ՝

Շախմատի աշխարհի առաջնություն, 11-րդ պարտիա. Կարյակինը ոչ ոքի խաղաց Կարլսենի հետ

Այսօր Նյու Յորքում տեղի ունեցավ Շախմատի աշխարհի առաջնության 11-րդ պարտիան: Ռուսաստանցի գրոյսմայստեր Սերգեյ Կարյակինը սպիտակներով ոչ ոքի խաղաց նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Գրոյսմայստերները նորից խաղարկեցին իսպանական պարտիան, որում առավելություն ոչ մի կողմը: Կարլսենը ստեղծեց անցողիկ զինվորի սպառնալիք, սակայն հավերժական շախի պատճառով գրոյսմայստերները 34-րդ քայլից հետո համաձայնվեցին ոչ ոքիի:

Աշխարհի առաջնություն
Նյու Յորք, ԱՄՆ
11-րդ պարտիա

Սերգեյ Կարյակին – Մագնուս Կարլսեն 0.5:0.5
Խաղի հաշիվը – 5.5:5.5

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս