Բաժիններ՝

«Առանց Ռուսաստանի անհնար է Եվրոպայում անվտանգություն կառուցել». Յունկեր

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրամիության համար իրավահավասար գործընկեր է, այլ ոչ թե «տարածաշրջանային տերություն», ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Ես կցանկանայի քննարկումներ վարել Ռուսաստանի հետ հավասարը հավասարի պես: Ռուսաստանը «տարածաշրջանային տերություն» չէ, ինչպես ասել է նախագահ Օբաման. Գնահատելիս դա մեծ սխալ է եղել»,- հայտարարել է Յունկերը Euronews-ին տված հարցազրույցում:

Յունկերի խոսքով՝ ինքը կցանկանար, որ ԵՄ-ն ու Ռուսաստանը ունենային հարաբերություններ, որոնք մտնեին սովորական շրջանակների մեջ, քանի որ Եվրոպայում անհնար է կառուցել անվտանգություն՝ առանց Մոսկվայի մասնակցության:

«Մինչև վերջին ժամանակները ես չեմ տեսել ոչ մի փաստարկ հօգուտ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անհապաղ չեղարկման: Ես կցանկանայի համաձայնագիր ունենալ Ռուսաստանի հետ, որը դուրս կգար սովորական շրջանակներից՝ նկատի ունենալով այն, որ առանց Ռուսաստանի Եվրոպայում չկան անվտանգության կառույցներ:

Մենք պետք է Ռուսաստանին վերաբերվենք որպես խոշոր միավորման և հպարտ ժողովրդի»,- ասել է նա:

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է շատ բան իմանալ Ռուսաստանի «խորքի» մասին, քանի որ միությունը նախկինի պես քիչ բան գիտի այդ մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս